«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սիրիայի ընդդիմադիրները գրավել են

Սիրիայի ընդդիմադիրները գրավել են
05.11.2012 | 11:31

Սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտնում են, որ կառավարական զորքերի հետ մարտերում ձեռք են բերել նավթաբազայի նկատմամբ վերահսկողությունը։ Ընդդիմադիրների խոսքով՝ Սիրիայի արևելքում գտնվող Վարդ կոչվող տեղանքն իրենք գրավել են եռօրյա ծանր մարտերից հետո։ Հայտարարվում է նաև, որ ապստամբները ռազմական գործողությունների ընթացքում վնասազերծել են կառավարական ռազմական ինքնաթիռ։
Ընդդիմադիրների այս հայտարարությունները ո՜չ կարող են հաստատվել, ո՜չ էլ հերքվել, քանի որ արգելված է արտասահմանյան լրագրողների մուտքը Սիրիա։

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ